Microsoft-ը 1 միլիարդ դոլարով կգնի Yammer սոցիալական ցանցը
Աշխարհ
Microsoft ընկերությունը մոտ ապագայում 1 միլիարդ դոլարով կգնի Yammer սոցիալական ցանցը, հաղորդում է Bloomberg–ը՝ վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները։
Այժմ դեռ հայտնի չէ գործարքի ժամկետները, նշել է աղբյուրը։
Microsoft–ի ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել Yammer–ը գնելու մասին տեղեկությունը։
Եթե Microsoft–ն իրականում գնի Yammer սոցցանցը, ապա 1 տարվա մեջ երկրորդ խոշոր գործարքը կլինի ընկերության պատմության մեջ։ Հիշեցնենք, որ 2011–ին ընկերությունը 8.5 միլիարդ դոլարով գնել էր Skype–ը։
Microsoft–ի կողմից այդպիսի խոշոր ընկերությունների գնումը ընկերության բաժնետոմսերը ֆոնդային բորսայում աճուրդի դնելու նպատակ է հետապնդում։ Skype-ի բաժնետոմսերը գնելուց հետո Microsoft–ը արդեն փաստաթղթեր է ներկայացրել է ֆոնդային բորսայում դրանք աճուրդի դնելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)