Իգդիրում հակահայկական ֆիլմ կցուցադրվի
Թուրքիա
Թուրքիայում գործող այսպես կոչված «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» (ASIM DER) հերթական հայատյաց արշավն է նախապատրաստում:
Իգդիրում գործող հակահայկական կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ նահանգի կրթության ոլորտի պատասխանատու Թահիր Քամանի հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ ներկայացրել է ԱՍԻՄ-ԴԵՐ-ի գործունեությունը:
Գյուլբեյը նաև հավելել է, որ իրենք պատրաստվում են Իգդիր նահանգի բոլոր դպրոցներում հատուկ տեսաշար ներկայացնել, որում կխոսվի «հայերի վայրագությունների» մասին:
Քամանն իր հերթին նշել է, որ իրենք ողջունում են ԱՍԻՄ ԴԵՐ-ի ծավալած գործունեությունն ու ուշադիր հետևում կազմակերպության աշխատանքին:
Նշենք, որ խամաճիկային հայատյաց կազմակերպությունը մշտապես արշավներ է կազմակերպում Թուրքիայի ներսում և արտասահմանում, որոնց միջոցով փորձում է կեղծել պատմությունը և հակահայկական քարոզչություն իրականացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)