Մուհամեդ Ալին նկարահանվել է Louis Vuitton-ի նոր գովազդային հոլավակում
Աշխարհ
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին դարձել է Louis Vuitton ընկերության նոր գովազդի «դեմքը»։ Այն եթերում կհայտնվի այսօր։ Մուհամեդ Ալին գովազդում է ընկերության LV ճամփորդական պայուսակների նոր հավաքածուն։ Louis Vuitton ֆրանսիական ընկերության ղեկավար Իվ Կարսելը ասել է, որ ընկերության համար մեծ պատիվ է, որ կենդանի լեգենդ համարվող բռնցքամարտիկը համաձայնել է նկարահանվել ընկերության գովազդային հոլովակում, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին 1999–ին ճանաչվել է «Դարի մարզիկ» կոչմանը։ Նրա մասին 2005–ին ֆիլմ է նկարահանվել՝ հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ