Եգիպտոսի խորհրդարանը հակասահմանադրական է ճանաչվել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի սահմանադրական դատարանը հունիսի 14-ին կայացած նիստում որոշում է կայացրել, համաձայն որի վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններն անօրինական են ճանաչվել, իսկ խորհրդարանի ներկայիս կազմը՝ ոչ օրինակարգ: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Սահմանադրական դատարանի դատավորների կարծիքով, մեծամասնական ընտրատարածքներում ընտրությունների անցկացումը չի համապատասխանել սահմանադրությանը, այդ իսկ պատճառով մեծամասնական կարգով ընդունված պատգամավորների լիազորությունները կասեցվում են:
Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարուկ Սուլթանն հայտարարել է, թե «խորհրդարանը կորցնում է իր իշխանությունը, սակայն չի լուծարվում»:
Միաժամանակ հաղորդվում է, թե Եգիպտոսի գերագույն ռազմական խորհուրդը արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը:
Հավանական որոշումներից կարող է լինել օրենսդրական լիազորությունների փոխանցումը խորհրդարանից գեներալներին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)