Թուրքիայում զբոսաշրջիկ է մահացել
Թուրքիա
Թուրքական Չանաքալե քաղաքում 55-ամյա տղամարդն ընկել է փայտե ձիուց, որը մնացել էր «Տրոյա» ֆիլմի նկարահանումներից հետո և մահացու վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին: Մեսթան Գյունեյն անցել է ցանկապատից այն կողմ, բարձրացել 12 մետրանոց արձանի գլխավերևն ու այնտեղից վայր ընկել: Նրա վերջին բառերն են եղել. «Ինձ հետ ոչինչ չի պատահի»: Ընկնելով նա գլխով հարվածել է բետոնե ծածկույթին, ինչի արդյունքում կյանքի համար անդառնալի վնասվածք է ստացել: Աղբյուրի տվյալներով՝ զբոսաշրջիկն առաջին անգամ չէ, որ փորձել է բարձրանալ փայտե ձիու վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն