Իսրայելն ամենայն հավանականությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Աշխարհ
Իսրայելական լրատվական գործակալություննեը հայտնում են, որ Իսրայելի նախարարների պալատը հանդես է եկել 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների և հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու առաջարկությամբ։
Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Գիլադ Էրդինը, ով նաև Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանիահուի հավատարիմ աջակիցներից է, կարծիք է հայտնել, որ հրեական պետությունն ամենայն հավանականությամբ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումից, սակայն 2010 թվականին, երբ Իսրայելի ջրային տարածք ներխուժել ցանկացող թուրքական հումանիտար օգնությամբ բեռնված նավերում հատուկ ջոկատայինների կողմից սպանվեցին 9 թուրք ակտիվիստներ, կողմերի միջև հարաբերությունները սրվեցին, և Իսրայելը սկսեց օգտագործել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ