«Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը սպառնում է Եգիպտոսի իշխանություններին
Մերձավոր Արևելք
«Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը հայտարարել է, որ «նորաթուխ եգիպտական ժողովրդավարությունը» վտանգի տակ է գտնվում Սահմանադրական դատարանի անսպասելի որոշման պատճառով, որը վերաբերում է այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական ճանաչելուն և խորհրդարանի Ստորին պալատը լուծարելուն։
Կուսակցության տարածած հայտարարությունում նշված է՝ «եթե Եգիպտոսի իշխանությունը վերադարձվի երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի ռեժիմին ծառայած քաղաքական գործիչներին, ապա Եգիպտոսին «դաժան ժամանակներ են սպասվում»», հաղորդում է BBC–ն։
Կիրակի Եգիպտոսում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին և Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու Եգիպտոսի Սահմանադրական դատարանի՝ հինգշաբթի կայացրած դատավճիռը լուրջ վրդովմունքի ալիք է բարձրացրել եգիպտացիների շրջանում։
Ըստ այդ որոշման, օրենսդիր իշխանությունը կրկին անցնում է Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդին, որն էլ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո ստանձնել է իշխանությունը առանց ցնցումների քաղաքացիական իշխանությանը փոխանցելու առաքելությունը։
Եգիպտոսի Սահմանադրական դատարանը նաև օրինական է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի մասնակցությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)