DIY փաբը չի վերաբացվի
Հասարակություն
Ավելի քան մեկ ամիս առաջ պայթեցված DIY փաբը, որի շուրջ աղմուկը երկար ժամանակ չէր դադարում, այլևս չի գործելու։
Պատճառը ֆինանսական միջոցների պակասն է։ Այդպիսի որոշում են կայացրել փաբի սեփականատերերը, ովքեր ասում են, որ տարածքի վերանորոգման համար սպառել են իրենց ֆինանսական միջոցները։
Նրանք ընկերների օգնությամբ տարածքը վերանորոգել են, որպեսզի այն նորմալ վիճակում հանձնեն տիրոջը։ Մեկ շաբաթ այնտեղ կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, գրքերի և զանազան թեմաներով քննարկումներ՝ այդպիսով եզրափակելով DIY-ի գործունեությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում պայթեցվել էր Փարպեցու 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը։ Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց և հասարակությանը բաժանեց երկու խմբի, քանի որ մարդիկ հիմնականում սկսեցին քննարկել ոչ թե կատարվածի իրավական կողմը, այլ փաբի տիրոջ հայացքներն ու կենսակերպը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը