Ի՞նչ է ասում մարդու մասին քիթը
Հասարակություն
Գաղտնիք չէ, որ մարդու դիմագծերն արտացոլում են մարդու բնավորությունը: Քիթն այս առումով բացառություն չէ:
Երկար քիթ ունեցող մարդը վառ անհատականություն է, եթե քիթն ուղիղ և հարթ, ապա այն վկայում է մարդու մատերիալիստական մտածելակերպի և բարձր արժեքների նկատմամբ անտարբեր լինելու մասին: Եթե նման քիթ ունեցողն ունի նաև կապույտ աչքեր, ապա նման մարդը ձգտում է հասնել անհասանելիին:
Երկար արծվաքիթ ունեցող մարդը մռայլ է, բայց միևնույն ժամանակ լավատես: Լայն քիթը բնորոշում է մեծահոգի, բայց և անհամարձակ ու ոչ հավակնոտ մարդուն:
Հիմքից լայն և ակոսներով քիթ ունեցողներն ուժեղ կամքի տեր են ու երբեք թևաթափ չեն լինում: Անհամաչափ փոքր քիթ ունեցող մարդիկ հետաքրքրության նեղ շրջանակ ունեն և մտածում եմ միայն սեփական անձի մասին:
Նեղ քիթը բնորոշում է թեթևամիտ, իսկ դեպի բերան թեքվածը` զգայուն մարդուն: Հիմքից փոս ընկած, իսկ ծայրը դեպի վերև քիթ ունեն համառ, նախանձ, հետաքրքրասեր, խորամանկ մարդիկ, իսկ աջ կամ ձախ կողմ թեքված ծուռ քիթը բնորոշ է ժլատ ու խորամանկ մարդկանց:
Փռված ու լայն քթի ծայրը նշան է ծաղկման, ուժի ու կենսուրախության, իսկ դուրս ցցված քիթը` կամակորության և չզսպվածության։
Չափազանց փոքր քթանցքով քիթ ունեցողները հանդուրժող ու զիջող մարդիկ են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը