Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով 

Հայկական ֆուտբոլում իշխանափոխությո՞ւն է սպասվում...

Վերլուծական
Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ավելի վաղ, Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում, ինչպես նաև ակումբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր զետեղվել, որի համաձայն՝ այս տարվա դեկտեմբերից թիմին հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր», նշված էր հայտարարության մեջ: Նշվում էր նաև, որ հովանավորչական այս հզոր ներդրումը կնպաստի Հայաստանի չեմպիոնի առաջընթացին և լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի հայկական ակումբն առաջիկայում մրցունակ ելույթներ ունենա եվրոպական մրցասպարեզում և բարձր արդյունքներ արձանագրի՝ ուրախացնելով երկրպագուներին: Այսօր հայկական ֆուտբոլում ստեղծվել է երկու բևեռ. ֆուտբոլի ֆեդերացիան՝ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ և «Արարատը», որի նախագահն էլ Սամվել Կարապետյանն է: Այսինքն՝ Սամվել Կարապետյանը ներխուժում է ևս մեկ ոլորտ, այս անգամ ֆուտբոլային:
 
Հետաքրքիր է, արդյոք պայմանավորվածության եւ ներդրումային փաթեթի մեջ մտնո՞ւմ է նաեւ ֆուտբոլը, որը Հայաստանի իշխող համակարգի տնտեսա-քաղաքական քվոտավորման ենթակա ոլորտներից է: Ի դեպ, այդ տեսանկյունից ուշագրավ է նաեւ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն էր, սակայն մի քանի ամիս առաջ թողեց այդ պաշտոնը: Հետաքրքիր է նաեւ, որ այդ կապակցությամբ աղմկոտ հայտարարություն էր արել սպորտի ծառուկյանական նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ասելով, որ թողնելով ֆեդերացիան, Սամվել Կարապետյանը մարզաձեւը դրեց բավական ծանր վիճակում, եւ միայն Գագիկ Ծառուկյանի միջամտությունն օգնեց խուսափել լուրջ խնդիրներից:
 
Նույն հայտարարության մեջ Ռոստոմյանը նշել էր նաեւ, թե հայկական ֆուտբոլն էլ զարգացում կունենա միայն այն դեպքում, երբ այնտեղ մուտք գործի Գագիկ Ծառուկյանը: Այդ հայտարարությունը Ծառուկյան-Հայրապետյան վաղեմի հակադրության տիրույթում էր, բայց փաստորեն ֆուտբոլ է մուտք գործում Սամվել Կարապետյանը, այսպես ասած, «երրորդ ուժի» սկզբունքով: Նա կհավակնի՞ ֆեդերացիան գլխավորելուն, թե՞ հայկական ֆուտբոլն էլ կանցնի, այսպես ասած, խորհրդարանական կառավարման մոդելի և կախված չի լինի մեկ մարդուց: Մի բան ակնհայտ է, Սամվել Կարապետյանն այս սպորտաձևում ներդրումներ կատարելով փորձում է ցույց տալ, որ այն ժամանակ իր հասցեին հնչած քննադատությունները անհիմն էին՝ նա սրտացավ է և կանգնում է հայկական ֆուտբոլի կողքին: Որքանով դա կնպաստի հայրենական ֆուտբոլի զարգացմանը, արդյոք Տաշիր Գրուպի կողմից ֆինանսավորվելուց հայկական ակումբները հաջողություններ կարձանագրեն՝ դեռ վաղ է ասել:
 
Որևէ մեկի համար, սակայն, գաղտնիք չէ, որ Հայաստանում չկա զուտ սպորտային դիմակայություն, նկատի ունենալով այն, որ սպորտը եւս հանդիսանում է Հայաստանի իշխանության տարբեր բեւեռների, օլիգարխիկ տարբեր թեւերի միջեւ քվոտավորված հարթություն, ինչպես տնտեսական եւ քաղաքական այլ հարթությունները: Բնական է, որ Սամվել Կարապետյանը ցանկություն ունի նաև այս հարթության մեջ ունենալ իր բաժնեմասը: Ու քանի որ սպորտային ոլորտները ղեկավարում են մարդիկ, որոնք նաեւ խոշոր կապիտալի եւ իշխանության կրողներ են` ամեն մեկն իր դերակատարության չափով, ապա նրանց միջեւ սպորտային դիմակայությունն անխուսափելիորեն ունենալու է նաեւ «քաղաքական» ազդեցություն: Գուցե պատահական չէ Սամվել Կարապետյանի կողմից հենց ֆուտբոլում ներդրումներ անելու ցանկությունը, հաշվի առնելով, որ վերջինս Կարեն Կարապետյանի հետ համատեղ Ներդրողների ակումբը ստեղծելուց հետո կատակել էր, թե ամեն օր գոլեր է խփելու:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենադիտված