ԼՂՀ ազատագրված տարածքներում նախատեսվում է քաղաք կառուցել
Հասարակություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքում՝ Կովսականի հարակից մասում ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամները նախաձեռնում են քաղաք կառուցել և այն կոչել Բագարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:
Վերջինիս խոսքերով, քաղաքը կառուցելու համար նրանք փորձում են աջակցություն ստանալ հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև տարածքները վերահսկող տեղական իշխանություններից: Ըստ Ավագյանի, նախնական արդյունքները դրական են. «Մենք հուսով ենք, որ մեր քաղաքը լինելու է ավելի գեղեցիկ, քան Բաքուն, և այդ քաղաքում մենք կարողանալու ենք վերականգնել հայ համայնքը: Բագարանի կառուցման նախագիծն արդեն իսկ կա: Քաղաքը կլինի էկոլոգիապես մաքուր, երիտասարդական քաղաք, նախատեսված՝ 100 հազար բնակչի համար:»,- նշեց Մարիամ Ավագյանը՝ հավելելով, որ նյութական առումով այն կարժենա ընդամենը մի «Հյուսիսային պողոտա»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան