Իմ ցուցմունքն ուղղակի այդ ջրաղացին ջուր կլցներ. Սալբի Ղազարյան
Հասարակություն
Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ այնքան հստակ գրվել է, որ «Սիվիլիթաս»-ը խախտել է հաշվետվությունների մասին օրենքը և այլն, և այլն: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր ԱԱԾ-ում ցուցմունք տալուց հարժարվելու հարցին: Սալբի Ղազարյանի խոսքերով՝ հայտարարության մեջ նշված է, որ ոչ թե կասկածում են կամ ենթադրում, այլ՝ «խախտել է»: «Եթե այդպես է, ապա ես վկա չեմ, և արդեն երևի կասկածյալ: Այդ պարագային ես ստիպված չեմ վկայություն տալու», - նշեց Ղազարյանը:
Հարցին, թե իր ցուցմունքն ինչպիսի ազդեցություն կունենար գործին, Ղազարյանն ասաց. «Հարցն այնն է, որ այստեղ կա քրեական գործ, չկա ամբաստանյալ, չկա մեղադրյալ, չի եղել որևէ տեսակի հարկային, արդարադատական որևէ տեսակի հետաքննություն, հարցաքննություն, ոչ մի բան։ Մենք արդեն ունենք քրեական գործ և հիմա նայում ենք, թե արդյոք ով, ինչ, ինչի համար է մեղավոր։ Դա արդարադատություն չէ, դա ընդունելի չէ, և իմ ցուցմունքը երևի ուղղակի այդ ջրաղացին ջուր կլցներ», - նշեց հիմնադրամի տնօրենը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը