Ուսումնավարժանք՝ «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով
Հասարակություն
2012 թվականի հունիսի 8-ին Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անց է կացվել ուսումնավարժանք` «Անտառային հրդեհների հակազդում» թեմայով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման վարչությունների, արտակարգ իրավիճակների փրկարարական վարչության, ոստիկանության ներկայացուցիչներ:
Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել ընդգրկված կազմակերպությունների և համայնքների ղեկավար կազմի հմտություններն ու ունակություններն անտառային հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման և դրանց հետևանքների վերացման գործում, ինչպես նաև փոխհամագործակցության միջոցառումներ իրականացնել՝ համաձայն մարզպետի և մարզի փրկարարական վարչության կողմից հաստատված «Անտառների հակահրդեհային պահպանության միջոցառումներ» ծրագրի:
Հրդեհավտանգ տարածքների, վերջին մի քանի տարիներին բռնկված հրդեհների և հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ հնչած զեկուցումներում, հանգամանորեն ներկայացնելով իրավիճակը, մասնավորապես նշվեց, որ անտառամերձ համայնքների ղեկավարները պարտավոր են կատարել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2011 թ. հոկտեմբերի 3-ի փոփոխությունը, այն է` «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում»:
Առաջարկություններ եղան անտառի հարակից տարածքների գյուղացիներին խրախուսելու (անտառամերձ տարածքների խոտի, չորացած ճյուղերի տրամադրում), խոտհնձից հետո բնակչության հետ հանդիպումներ ունենալու և բացատրական աշխատանքներ տանելու մասին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը