Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ շրջանավարտների
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:
Իր խոսքում ԼՂՀ ղեկավարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել, որ կառուցվում է մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:
Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ: Արարողությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան