Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան