Բողոքի ակցիա՝ ՀՀԿ գերագույն մարմնի եւ խորհրդի նիստից առաջ
Հասարակություն
Այսօր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի եւ խորհրդի նիստից առաջ ՀՀԿ գրասենյակի մոտ էին հավաքվել Հանրապետության նրբանցքի եւ Ֆիրդուսի 33 հասցեի բնակիչները՝ բողոքելով քաղաքային իշխանություններից: Նրանք պատմում էին, որ 4 տարի առաջ իրենց տները ճանաչվել են իբրեւ գերակա շահ և քանդվել՝ 2 տարի հետո նոր բնակարաններ տրամադրելու պայմանով։ Սակայն մինչեւ օրս այդ մարդիկ բնակվում են վարձով՝ սպասելով «երազանք դարձած» բնակարաններին:
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ հայտնի կդառնա ՀՀ նոր կառավարության կազմը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը