«Երկիր». ՀՀԿ-ն չի աջակցելու Վանաձորի գործող քաղաքապետի՞ն
Հայկական Մամուլ
Խորհրդարանական ընտրությունները չմարսած, առջևում ՏԻՄ ընտրություններ են, որոնք որոշ համայնքներում խոստանում են լինել բավական թեժ: «Երկիր»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների մասին: Թերթի տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ-ն չի աջակցելու գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությանը, որն, ի դեպ, քաղաքը ղեկավարում է 1999-ից: Փոխարենն, ըստ թերթի աղբյուրների, ՀՀԿ-ն ցանկանում է քաղաքապետի աթոռը փոխանցել նրա եղբորորդուն' Արման Դարբինյանին' Քաղցրիկ մականվամբ: Քաղաքապետ դառնալու ցանկություն ունի նաև «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը: Խորհրդարանական ընտրություններում արձանագրած արդյունքի համար «Ժառանգությունը» պարտք է հենց Սահակյանին և ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար: Քաղաքապետի աթոռի համար, որոշ տեղեկություններով, ուժերն է ցանկանում փորձել նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Վանեսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ