«Հայկական Ժամանակ». Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել
Հայկական Մամուլ
«Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել: Երեկոյան նա ժամանել է ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: Երբ իջել է իր մեքենայից (ի դեպ, Սաշիկ Սարգսյանն ինքն է վարում իր մեքենան, իսկ թիկնապահներն ուղեկցող մեքենայի մեջ են լինում), լրագրողուհիներից մեկը սկսել է նկարել նրան: Սարգսյանը խոժոռվել է և, հասնելով լրագրողահուն. նետել է. «Սերիալե՞ս նկարում, արա՛»: Նկատենք, որ լրագրողուհին էժան է «պրծել»: Սովորաբար, երբ լրագրողները Սաշիկ Սարգսյանին նկարում են կամ ձայնագրիչը ձեոքներին մոտենում՝ որևէ հարց ուղղելու, նախկին կարկառուն Աժ պատգամավորը հայհոյանքներով հարձակվում է լրագրողների վրա ու փողոցային տեսարան սարքում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ