Al Jazeera. Արաբական լիգայի վերջնագիրը ոչ մի ազդեցություն չունեցավ
Աշխարհ
Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիայի իշխանություններին ներկայացրած վերջնագրի ժամկետի սպառման օրը Սիրիայի նախագահ բաշար Ալ–Ասադի կոմնակիցները Սիրիայի տարբեր քաղաքներում ընթացող ցույցերը բռնի ուժով ցրել են։
Ինչպես հայտնում են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները, սպանվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Հիշեցնենք, որ Արաբական լիգան դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը։ Այս շաբաթ Արաբական լիգան վերջնագիր էր ներկայացրել Սիրիայի իշխանություններին՝ սպառնալով տնտեսական պատժամիջոցներ կիրառել։
Ընդ որում, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Լյուպեն Անկարա կատարած այցի ժամանակ իր կասկածն էր հայտնել վերոնշյալ վերջնագրի կապակացությամբ՝ կոչ անելով Արաբական լիգային ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ասադի ռեժիմի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ