«Հայկական Ժամանակ». 5 ամիսներին ինքնաթիռներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր
Հայկական Մամուլ
Այս տարվա առաջին հինգ ամիսներին ինքնաթիռներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 69 հազար ուղևոր: Այս տվյալը թերթը վերցրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ երեկ հրապարակած վիճակագրությունից:
Անցած տարվա առաջին 5 ամիսներին ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների ցուցանիշը եղել էր 64 հազար ուղևոր: Անցած տարվա համեմատ, չվերադարձողների թիվը աճել է մոտ 5 հազարով կամ որ նույնն է՝ 8%-ով: Նախորդ ամսվա դրությամբ, առաջին 4 ամսվա տվյալներով, ինքնաթիռով ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր մոտ 50 հազար ուղևոր: Այսինքն, մեկնած և չվերադարձածների թիվը միայն մայիսին ավելացել է մոտ 19 հազարով: Դեռևս չի հրապարակվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով առաջին 5 ամիսներին ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը, բայց ակնհայտ է, որ 100 հազարի է հասնելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ