Եգիպտոսում մենկարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Աշխարհ
Եգիպտոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այն կտևի երկու օր։ Եգիպտացիները Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով ընտրում են երկրի նախագահին, հաղորդում է BBC Russian–ը։
Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում է երկու թեկնածու՝ «Մահմեդական եղբայրներ» կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսին և Հոսնի Մուբարաքի նախկին դաշնակից և Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, որոնք ընտրությունների առաջին փուլում վաստակել էին առավել ձայներ։
Սակայն Եգիպտոսի ռազմական իշխանությունը մտավախություն ունի, որ անկախ ընտրությունների արդյուքներից երկրում նոր բողոքի ալիք կբարձրանա երկու օր առաջ սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ, որով խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ է ճանաչվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ