«Երկիր». Ջերմոցը տեղում է, երիտասարդը զոհվել է
Հայկական Մամուլ
Հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը: Շինության պատկանելիության և դեպքի վերաբերյալ «Երկիր»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի առաջ վաճառել է: Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում սեփական միջոցներով վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը:
«Բոնուսը» եղել է կաթսայատան 120 մետր երկարությամբ ծխնելույզը, որի ոչ ճիշտ ապամոնտաժումն էլ դարձավ դժբախտ պատահարի պատճառը:
Ուշագրավ է, որ աղյուսե ծխնելույզի շինարարական ամրանի արժեքը մոտ 250-300 ԱՄՆ դոլար է:
Թերթի տեղեկություններով ծխնելույզը սկզբում ցանկացել են ապամոնտաժել պայթեցման եղանակով, բայց Շահգալդյանները սեփականատիրոջը զգուշացրել են, որ ապամոնտաժումն անաղմուկ կազմակերպի և որ ամենակարևորն է այնպես, որ չվնասվի ծխնելույզից մոտ 50 մետ հեռավորության վրա գտնվող Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը: Շահգալդյանների ջերմոցն, իհարկե, հիմա տեղում է, բայց անվտանգության կանոնները չպահպանելու և ոչ գրագետ ապամոնտաժման պատճառով զոհվեց 23-ամյա մի երիտասարդ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ