«Հրապարակ». «Կենտրոն» ՀԸ տնօրենի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է աշխատակազմին
Հայկական Մամուլ
Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին: Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում՝ ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել: Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել: «Բոլորն իրենց գործն անում են»,- բացատրել են հեռուստաընկերությունից: Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու՝ իր հետ այլ անձանց էլ է տանելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ