Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:
Այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
«Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)