Մահացու փորձություն. Ակրոբատը պարանի վրա քայլելով անցել է Նիագարա ջրվեժը
Աշխարհ
Օդային ակրոբատ Նիկ Վալենդան վերջին 100 տարիների ընթացքում դարձել է առաջին մարդը, ով պարանով հատել է Նիագարայի ջրվեժը։
Մահացու համարը տևել է 30 րոպեից մի փոքր ավել։ Այդ ընթացքում պարանագնացը ամերիկա–կանադական սահմանը հատել է 50 մետր բարձրության վրա, հաղորդում է BBC–ն։
Ակրոբատի համար առանձնահատուկ դժվարություն են ներկայացրել ջրվեժի արձակած ջրաշիթերը, քանի որ նա չի օգտվել հավասարակշռող պարաններից, որոնք կարող էին ավելի հեշտացնել փորձությունը։
«Ես իմ գլխավոր նպատակին հասա աղոթքների շնորհիվ, թեև այդտեղ ամենակարևորն ուշադրությունը, կարգուկանոնն ու պատրաստվածությունն է», – ասել է Վալենդան փորձությունը հաղթահարելուց հետո։
Փորձությանը կանադական կողմից հետևել է 125 հազար մարդ, իսկ ԱՄՆ–ի կողմից՝ 4 հազար մարդ։
Ցուցադրման հովանավորը ամերիկյան ABC հեռուստաընկերությունն է եղել, որն ուղիղ եթերում հեռարձակել է այն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ