AlJazeera. Լիբիայի հարավում ձերբակալվել է Քադաֆիի որդին
Աշխարհ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ–Իսլամը ձերբակալվել է Լիբիայի հարավային շրջաններից մեկում։ Այս մասին հայտնել է Լիբիայի Ազգային անցումային կառավարության Արդարադատության նախարար Մուհամեդ ալ–Ալագուին։ Վերջինս հրաժարվել է դեպքի հետ կապված այլ մանրամասնություններ տալ։ Քադաֆիի որդին հետախուզման մեջ էր գտնվում այս տարվա հունիս ամսից։
Նա մեղադրվում է մարդկության դեմ իրականացրած մի շարք հանցագործությունների համար։ Հոկտեմբերի վերջին Հաագայի Միջազգային դատարանը հաղորդագրություն էր տարածել, որն անուղղակի կերպով կապ է հաստատել Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ–Իսլամի հետ։ Հաագայի դատարանի գլխավոր դատավորը հայտարարել էր, որ եթե Քադաֆիի որդին կամավոր ներկայանա դատարան, ապա նրան իրավունք կտրվի ինքն իրեն պաշտպանելու։ Մինչդեռ, Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցելու Միջազգային դատարանի հետ Սեյֆի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվեց իր հայրենի Սիրթ քաղաքում՝ Անցումային զորքերի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ