Զգո՛ւյշ եղեք, հայկական խաղողը կախվածություն է առաջացնում. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումը (լուսանկար)
Թուրքիա
Գարիկ Մարտիրոսյանի հրեա կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նրանք հայկական տարազով են։
«Զգո՛ւյշ եղեք, հայկական խաղողը կախվածություն է առաջացնում։ Եթե շուկայում Ձեզ մոտենա բարձրահասակ երիտասարդ տղամարդ և առաջարկի համտեսել անուշահամ խաղող դիմադրեք գայթակղությանը։
Ավելի լավ է գնեք չինական և թուրքական մրգեր, որոնք անվնաս են։ Բայց եթե դուք քաղցրակեր եք և չեք դիմացել գայթակղությանը և ընդունել երիտասարդի առաջարկը, ուրեմն համարեք, որ թմրամոլ եք։ Հավատացեք ինձ, քանի որ ես անցել եմ այս ամենի միջով, և արդեն 20 տարի պայքարում եմ այդ խնդրի դեմ»,- լուսանկարին կից այսպիսի հումորային գրառում է կատարել Գարիկի ազգությամբ հրեա կինը՝ Ժաննան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)