Հայրը սպանել է երեխային՝ նրան օղիով կերակրելով
Աշխարհ
Հյուսիսային Ջորջիա նահանգի՝ իր 4 ամսեկան դստեր կաթի շշի մեջ օղի էր լցրած բնակչի դեմ հարուցվել է քրեական գործ։
Վերջինիս պաշտպանն այս դեպքն անվանել է դժբախտ պատահար։ Երեխան մահացել է 2011 թ-ի հունիսի 8-ին, իսկ քրեական գործը հարուցվել է նրա մահից 1 տարի անց։ Քեյթ Էնթոնի Ֆուրլոուի դեմ մեղադրանք է ներկայացվել քրեական հանցագործություն կատարելու և երեխայի նկատմամբ երկրորդ աստիճանի դաժանություն ցուցաբերելու համար։
Տեղի շրջանային փաստաբան Ռոբերտ Ջեյմսն ասել է, որ նրանց նպատակն է հասնել արդարության։ Չկա այնպիսի ճանապարհ, որը կապացուցեր հոր անմեղությունը։ 4 ամսեկան երեխան չի կարող գնալ, վերցնել օղին և ինքնուրույն խմել։ Այդ տարիքում նրանք սնվում են նրանով, ինչ իրենց տալիս են։ Ըստ CNN-ի տվյալների՝ Ֆուրլոուի պաշտպան Քորին Մուլը ասել է.
- Ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է։ Սա դժբախտ պատահար է։ Երբ պաշտոնապես մեղադրանք ներկայացվի, նրան կարդարացնեն։
Ինչպես նշում է CNN-ը՝ մեղադրող կողմը Ֆուրլոուի դեմ քրեական գործ է հարուցել իր դստեր նկատմամբ դաժանությամբ սպանելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ