Պենտագոնի միջոցառում՝ ի պաշտպանություն նույնասեռականնների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների իրավունքների
ԱՄՆ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ կանցկացնի միջոցառում, որի նպատակը կլինի նույնասեռականնների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությունը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Համասեռամոլների երթը տեղի կունենա այս ամսվա վերջին:
Միջոցառման իրականացման հստակ ժամանակը չի հայտարարվում: Հայտնի է միայն, որ միջոցառմանը կմասնակցեն նաև նախարարության բարձրաստիճան աշխատակիցները: Ըստ The Washington Post-ի, խոսքը գնում է այնպիսի ակցիայի մասին, որի նմանատիպը տեղի է ունեցել Պենտագոնում՝ ի պաշտպանություն ռասայական և էթնիկական խմբերի:
Հունիսի 15-ի առավոտյան Պենտագոնի պաշտոնական կայքում պիտի տեղադրվի պաշտպանության նախարար Լիոն Պանետիի վիդեոուղերձը: Ուղերձի ժամանակ նախարարը շնորհակալություն կհայտնի սեռական փոքրամասնություններին իրենց ծառայության համար և կշնորհավորի բանակին բացահայտ համասեռամոլների ծառայությունն արգելող օրենքի վերացման կապակցությամբ:
Ամերիկյան զինված ուժերում սեռական փոքրամասնությունների ծառայության արգելքը ավարտվել է 2011 թ-ի սեպտեմբերի 20-ին: Մինչ այդ գործում էր այսպես կոչված «մի՛ հարցրու, մի՛ պատմիր» քաղաքականությունը, որի շրջանակներում առանց հիմնավոր պատճառի արգելվում էր հարցնել զինվորականերին իրենց սեռական ուղղվածության մասին և վերջիններս էլ, իրենց հերթին, իրավունք չունեին այդ մասին բարձրաձայնելու:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)