Ճապոնիան վերսկսում է միջուկային ռեակտորների աշխատանքը
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիո Նոդան հայտարարել է, որ հուլիսին վերսկսելու է Օի քաղաքում գտնվող ատոմակայանի 2 միջուկային ռեակտորների աշխատանքը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը՝ Jiji Press-ին հղումով։ «Կիոդո»-յի համաձայն, ատոմակայանի վերագործարկման համաձայնությունը տվել է նահանգապետ Ֆուկուի Իսսեյ Նիսիկավան։
Սպասվում է, որ Օիի էներգաբլոկերը առաջին վերագործարկվողները կլինեն Ճապոնիայում 2011-ի մարտին Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարից հետո։ Այ ժամանակ ճապոնական իշխանությունները որոշել են ժամանակավորապես հրաժարվել ատոմային էներգիայից բոլոր կայանների վթարադիմացկունությունը ստուգելու համար։ 2012 թվականի մայիսի 5-ին անջատվեց ճապոնական վերջին գործող ռեակտորը («Տոմարի» ԱԷԿ)։
Ճապոնական հասարակայնությունը, մտավախություններ ունենալով Ֆուկուսիմա-1-ի պատահարի հնարավոր կրկության հետ կապված, հիմնականում դեմ է տրամադրված է ԱԷԿ-ի վերագործարկմանը։ Ատոմային էներգիայից ամբողջությամբ հրաժարվելու պարագայում, սակայն, Ճապոնիային սպասում է էներգետիկ ճգնաժամ։ Հունիսի 15-ին Kansai Electric Power (KEPCO) ընկերությունը հաստատել է, որ Օիի ատոմակայանը համապատասխանում է անվտանգության բոլոր պահաջներին։
Ֆուկուսիմա-1 ատոմակայանի լրջագույն վթարը հարուցվել էր կործանարար երկրաշարժի և դրան հաջորդած ցունամի հետևանքով։ Ռադիոակտիվ նյութի արտահոսքի արդյունքում տարհանվել էր էլեկտրակայանի շուրջ 20 կմ շառավղով ողջ բնակչությունը։ Մասնագետների կարծիքով, այն Չերնոբիլի վթարից հետո աշխարհում այս տիպի ամենամեծ արհավիրքն էր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ