Ինչն է իսկապես ազդում տղամարդու բեղունություն վրա. ճի՛շտ ընտրեք անդրավարտիքը
Հասարակություն
Բժիշկները միաբերան պնդում են, որ սպերմատոզոիդների որակական հատակիշների և կենսունակության վրա բացասական ազդեցություն ունեն մի շարք հաճելի, սակայն բացասական սովորությունները, որոնցից է ալկոհոլի չարաշահումը, ծխելը, թմրանյութերի օգտագործումը և նույնիսկ անառողջ սնունդը։ Սակայն պարզվում է, որ վերոթվարկյալ ոչ բոլոր գործոններն են բացասաբար ազդում սպերմատոիզոիդների քանակի վրա։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ այս գործոններն ավելի քիչ ազդեցություն կարող են ունենալ տղամարդու պտղաբերության վրա, քան նեղ ներքնազգեստը։
«Առողջ տղամարդ լինելու համար պարտադիր չէ դառնալ կուսակրոն»,- հայտարարում է հետազոտող Ալան Փեյսինը։
Սակայն եթե տղամարդը նախապատվություն է տալիս նեղ վարտիքներին, ապա մի քանի ամիս լայն ներքնազգեստի կրումը կարող է ավելացնել երեխա ունենալու հնարավորությունը։
Առողջ սերմ տալու համար ձվապարկերի ջերմաստիճանը պետք է հավասար կամ երկու աստիճանով ցածր լինի մարդու մարմնի ջերմաստիճանից, իսկ, ահա, նեղ ներքնազգեստի կրումը բերում է գերտաքացման, ինչի հետևանքով էլ իջնում է տղամարդու բեղունության ցուցանիշը։
Մանչեսթերի և Շեֆիլդի համալսարանի գիտնականները հետազոտել են ցածր և բարձր կենսունակության ցուցիչով սպերմատոիզոիդ ունեցող համապատասխանաբար 900 և 1300 տղամարդկանց կենսակերպը, որից պարզել են, որ ծխելը և ալկոհոլի օգտագործումը էականորեն չի ազդում սերմնահեղուկի կենսունակության վրա. հիմնական ազդեցությունն ունեն կրած վարտիքները։ Փողկավոր վարտիք կրող տղամարդկանց բեղունությունն ավելի մեծ է, քան նեղ վարտիք կրողներինը։
Նախկինում չբերության խնդիր ունեցող տղամարդկանց խորհուրդ էր տրվում հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից, սակայն այժմ մասնագետները պարզել են, որ շատ դեպքերում վատ սովորություններից հրաժարվելը չի տալիս դրական արդյունք, քանի որ սպերմատոզոիդների շարժունության ցածր տոկոսը երբեմն նույնն է, ինչ օրական 20 ծխախոտի օգտագործողի և չծխողի մոտ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը