Պակիստանում շուկայի պայթյունի հետևանքով մահացել է 13 մարդ
Մերձավոր Արևելք
Նվազագույնը 13 մարդ է մահացել շաբաթ առավոտյան Պակիստանի Լանդի Քոթալ քաղաքում պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախկինում, տեղական իշխանության ներկայացուցչի կողմից հաղորդվել էր 11 մահացածի և 20 վիրավորի մասին։ Պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել քաղաքի կենտրոնում գտնվող շուկայում։ Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը։
Լանդի Քոթալը Հայբեր վարչական տարածաշրջանի կենտրոնն է և ընկած է Աֆղանստանի սահմանի մոտակայքում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)