Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին 

Գիշերային Երևանի կյանքից

Հասարակություն

Երբ մենք՝ առօրյա հոգսերից ու աշխատանքից ուժասպառ սովորական մարդիկ, կեսգիշերին մոտ գնում ենք քնելու կամ լավագույն դեպքում գիշերը լուսացնում ենք համակարգչի դիմաց, առողջ ապրելակերպ քարոզող և վարող հեծանվորդները վայելում են գիշերվա հմայքն ու ընձեռած ազատությունը։

Մի օր մի խումբ հեծանվորդներ գիշերով սլացան Երևանի փողոցներով, և դա նրանց դուր եկավ։ Գիշերային հեծանվարշավի առաջին հաջողված փորձից հետո շատ արագ կազմակերպվեցին նաև երկրորդն ու երրորդը։

Հեծանվարշավի կազմակերպիչ Վահե Հովհաննիսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես հղացավ գիշերային արշավների գաղափարը։ «Սկզբում մենակ կամ ընկերներիս հետ՝ երկու-երեք հոգով, գիշերները դուրս էինք գալիս՝ հեծանիվ քշելու։ Ինչո՞ւ գիշերները, քանի որ մեքենաներ չկային, ու շոգ չէր լինում, ու հետո էլ՝ արևածագը դիմավորելն ուրիշ հաճույք է։ Հետո մտածեցի, որ կարելի է Ֆեյսբուքում սարքել իվենթ, ու երկու-երեք հոգու փոխարեն հավաքել քսան-քսանհինգ հոգի, ու սա արդեն երրորդ արշավն էր։ Առաջին անգամ վեց հոգով էինք, քանի որ շատ չտարածեցինք էլ, իսկ երկրորդի ժամանակ և այսօր արդեն քսանմեկ-քսաներկու հեծանվորդ էինք»,- ասաց նա։ 

Ամենաերիտասարդ հեծանվորդուհին՝ տասնութամյա Անահիտ Մուշեղյանը, ևս չի կարողացել դիմադրել հեծանվով գիշերը շրջելու գայթակղությանը։ «Գիշերային զբոսանքը հեծանիվով փոքր-ինչ էկզոտիկ է, քանզի հատկապես հայաստանյան երթևեկության պայմաններում նույնիսկ ցերեկը, երբ հեծանիվ ես քշում, վարորդները մի տեսակ թարս ու շիտակ են նայում ու անպայման չեն մոռանում ռեպլիկ անել. «Այ աղջիկ ջան, հեծանիվը քո ի՞նչ բանն ա, մեղք ես»: Երբ գիշերը հեծանիվ ենք քշում, ամեն ինչ էնքան հանգիստ ու խաղաղ է թվում՝ գրեթե չկան մեքենաներ, դժգոհ մարդիկ, աղմուկ, անճաշակ շենքերն անգամ իրենց զգացնել չեն տալիս, այլ միայն գեղեցիկն է աչքիդ զարնում՝ լուսավորված Հրապարակն ու Թամանյանի արձանը՝ Կասկադի ֆոնի վրա, մոտ ընկերներ ու զվարճալի միջադեպեր: Իսկ գիշերը քշելուց հետո, երբ նաև գնում ենք ինչ-որ բարձրադիր տեղ արևածագը դիմավորելու, դա ավելին է, քան էկզոտիկան: Այդ ժամանակ զգում ես ինչ-որ ներդաշնակություն մարդու, հեծանիվի, արևի ու խաղաղ միջավայրի միջև»,-ասում է Անահիտը։

Հեծանվորդները լուսադեմին մոտ հանդիպում են Կասկադում և մինչև լուսաբաց սլանում Երևանի փողոցներով, ապա գնում արևածագը դիմավորելու նախապես որոշված որևէ վայրում։ Նախորդ երկու արշավների վերջնակետը Ծիծեռնակաբերդն էր, իսկ այսօր նրանք ընտրել էին Հաղթանակ զբոսայգին։ Զբոսայգում նրանք դիմավորեցին արևածագն ու յոգայի վարժություններ կատարեցին։

Գիշերային հեծանվարշավի մասնակից Շահե Թաջիրյանն ասաց, որ նախորդ արշավին էլ է մասնակցել և շատ լավ տպավորություններ ունի. «Գիշեր, հեծանիվ, լավ մարդիկ, հեծանվորդներ վերջիվերջո...»։ Արթուր Սախկալյանը ևս տպավորված էր գիշերային արշավից. «Հաճելի է, որ մարդիկ օրինակ են ծառայում ուրիշներին էս փոքրիկ դմբո քաղաքում, որ ուրիշ դմբոներ էլ հեծանիվ քշեն։ Խենթություն է թվում, որ կողքից տեսնում ես՝ լիքը մարդ գիշերով հեծանիվ է քշում։ Մարդիկ գալիս հարցնում են՝ ի՞նչ է, ո՞նց է։ Հետո որ փողոցներն ազատ են, ավելի ես զգում «Մենք ենք այս քաղաքի տերը» գաղափարի իմաստը»։

Արագություն, ընկերներ, գիշեր, քամի, երևանյան արևածագ, առողջություն, յոգա ու անկրկնելի զգացողություններ. ահա թե ինչ են խոստանում «Գիշերը հեծանիվով» արշավները։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունը
Ամենադիտված