Դերասանուհի Լինդսի Լոհանը մեկ շաբաթում երկու անգամ ընկել է հիվանդանոց
ԱՄՆ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը նորից նյարդայնացրել է իր պրոդյուսերներին և երկրպագուներին։ Ուրբաթ օրը 25–ամյա հայտնի երգչուհին անգիտակից վիճակում հայտնաբերվել է Կալիֆոռնիայի «Ritz Carlton» հյուրանոցում։ Նա տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ջրազրկում և օրագնիզմի խանգարում են ախտորոշել նրա մոտ, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը։
Կարճ բուժումից հետո երգչուհին դուրս է գրվել հիվանդանոցից, և ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ–ները, այժմ իրեն լավ է զգում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երգչուհին, ով իր ողջ կարիերայի ընթացքում տառապել է թմրամոլությամբ և ոգելից խմիչքների չարաշահումով, արդեն երկրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում։ Առաջին անգամ Լինդսիի հիվանդանոցում հայտնվելու պատճառն իր արագընթաց մեքենայով բեռնատարին բախվելն է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)