Բռնաբարված և սպանված աղջիկը՝ 50 զոհի պատճառ
Աշխարհ
Մյանմայի արևմուտքում գտնվող Ռակխայն նահանգում մուսուլմանների և բուդդայականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ Հայտնի է առնվազն 50 զոհ-հաղորդում է Associated Press-ը։
Ավելի վաղ, ԶԼՄները հաղորդում էին 25 զոհերի մասին։
Անցած շաբաթ մուսուլմանների և բուդդայականների միջև տեղի ունեցած բախումների բատճառով Մյանմայի նախագահ Տեյն Սեյնը Ռակխայն նահանգում հայտարարել էր արտակարգ դրություն։
Արդեն ավելի քան 2 շաբաթ է, ինչ շարունակվում են 2 կողմերի միջև բախումները։ Մյանմայի արևմուտքում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ բռնաբարվել և սպանվել էր բուդդիստ մի աղջիկ, որից հետո բուդդայականության հետևորդները այդ արարքը կատարելու մեջ մեղադրել էին տեղի մուսուլմաններին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ