Չինաստանում 250 երեխա առևանգած անձը դատապարտվել է մահապատժի
Աշխարհ
Չինաստանի Յուննան նահանգի Ցյունցզինի շրջանային դատարանը մահապատճի դատավճիռ է կայացրել 250 երեխայի առևանգումը կազմակերպելու և նրանց վաճառելու գործում մեղադրվող չինուհու նկատմամբ։
Ցզյան Կայջինը ղեկավարել է հանցագործ խմբավորում, որն առևանգված երեխաներին վաճառում էր Չինաստանի կենտրոնական շրջաններում 3–5 հազար դոլարով, հաղորդում է BBC-ն։
Հանցավոր խմբի մյուս 35 անդամներն ազատազրկման են դատապարտվել տարբեր ժամկետներով։
Ըստ փորձագետների, Չինաստանի՝ «մեկ ընտանիք, մեկ երեխա» պետական քաղաքականությունը հանգեցնում է երեխաների առևտրի սև շուկայի տարածմանն ու բարգավաճմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ