ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Մարսի 7 առեղծվածները

Գիտություն և Մշակույթ

Հնագույն Չինաստանի աստղաբաշխներն Արեգակնային համակարգի չորրորդ մոլորակը կոչում էին Հրե աստղ, հին բաբելացիները՝ պատերազմի, հրի և ավերածությունների աստծո անունով՝ Ներգալ, հին հայերը՝ Հրատ, հին հույները՝ պատերազմի աստծո՝ Արեսի աստղ կամ Պիրոյիս, ինչը նշանակում է հրեղեն, հռոմեացիները՝ Մարս։ Այս անվանումները բոլորը առաջ են եկել մոլորակի կարմիր գույնի ազդեցությամբ և մշտապես կապվել են պատերազմի և կրակի հետ։

Գիտնականներին, սակայն, առավել հետաքրքրում են Կարմիր մոլորակի հետ կապված այլ յուրահատկություններ և հետաքրքիր առեղծվածներ, և չնայած վերջին տասնամյակներին դեպի մեզ ամենամոտ, սակայն այնուամենայնիվ հեռավոր այս մոլորակը բազմաթիվ տիեզերական սարքեր ուղարկվել, բազմաթիվ հարցեր, ինչպես հնում, սպասում են իրենց բացահայտողին։

Ստորև ներկայացնում ենք դրանցից առավել հետաքրքրականները.


1. Ինչո՞ւ են տարբերվում Մարսի երկու կողմերը

Մի քանի տասնամյակ է՝ գիտնականներին մտահոգում է Մարսի երկու կողմերի մակերևույթի տարբերությունը։ Բանն այն է, որ մոլորակի հյուսիսային կիսագունդն Արեգակնային համակարգի գրեթե բոլոր մարմինների ամենահարթ է և ցածրադիր տարածքներից է, ինչը, հնարավոր է, կազմավորվել է մարսյան այժմ չոր ու անջրդի մակերևույթին երբեմնի օվկիանոսների գոյության ազդեցության ներքո։

Միևնույն ժամանակ, Մարսի հարավային հատվածն անհարթ է և ամբողջությամբ պատված է խառնարաններով։ Այն 4-8 կիլոմետրով ավելի բարձրադիր է, քան հյուսիսայինը։

Ոչ վաղ անցյալի հետազոտությունները ցույց են տալիս, որ մոլորակի երկու հատվածների տարբերությունները կարող են առաջացած լինել նաև տիեզերական մի հսկայական մարմնի կողմից, որը, ենթադրաբար, հնում ընկել է Մարսի մակերևույթին։

 

2. Ո՞րն է Մարսի մթնոլորտում առկա մեթանի աղբյուրը

Մեթանն ամենապարզ օրգանական մոլեկուլն է։ Այն Մարսի մթնոլորտում առաջին անգամ նկատվել է Եվրոպական տիեզերական ծառայության (ԵՏԾ) «Մարս-Էքսպրես» տիեզերասարքի կողմից դեռ 2003 թվականին։ Երկրագնդի վրա մեթանի մեծագույն մասն արտադրվում է կենդանի օրգանիզմների՝ հիմնականում խոշոր եղջերավոր անասունների հսկայական հոտերի կողմից կերակրի մարսողության արդյունքում։ Ենթադրվում է, որ մեթանը մարսյան մթնոլորտում կայուն վիճակում կարող է մնալ միայն 300 տարի, ուստի ով կամ ինչն է վերջերս այն գեներացրել՝ առեղծված է։

Իհարկե, գոյություն ունեն առանց կենդանի օրգանիզմների մասնակցության մեթանի արտադրության մեխանիզմներ, օրինակ՝ հրաբխային ակտիվությունը։ ԵՏԾ նոր «Էքզոմարս» ծրագիրը, որը կթողարկվի 2016 թվականին, կուսումնասիրի Մարսի մթնոլորտը՝ այս հարցում պարզաբանումներ մտցնելու առաքելությամբ։

 

3. Ո՞ւր է մոլորակի հեղուկ ջուրը

Չնայած որ մեծ քանակությամբ փաստեր խոսում են Մարսի վրա հեղուկ ջրի երբեմնի գոյության օգտին, ներկա ժամանակաշրջանում վերջինիս առկայությունը դեռևս առեղծված է։ Մարսի վրա մթնոլորտային ճնշումը շատ ցածր է՝ այն 100 անգամ ավելի պակաս է Երկրագնդի մթնոլորտի մակերևութային ճնշումից, ինչն անբավարար է, որպեսզի ջուրը Կարմիր մոլորակի մակերեսին երկար ժամանակ գոյատևի հեղուկ վիճակում։ Սև բծերը, սակայն, որոնք նկատվում են մոլորակի մակերևույթին, հուշում են, որ յուրաքանչյուր գարնանն այդ տեղերով կարող են աղի ջրի հոսքեր անցնել։

 

4. Մարսի վրա օվկիանոսներ երբևէ եղել ե՞ն

Մարսյան առաքելությունների մեծ մասը ցույց է տվել, որ Մարսի վրա առկա են ջրի երբեմնի առկայությունը վկայող բազմաթիվ հատկանիշներ։ Հավանաբար, դա նշանակում է, որ այստեղ կարող էին լինել նաև օվկիանոսներ, ջրային ավազանների ցանցեր, գետերի դելտաներ և այլն։

Մինչդեռ, մարսյան կլիմայի ժամանակակից մոդելները չեն կարող բացատրել, թե ինչպես կարող էր մոլորակի վրա ապահովվել հեղուկ ջրի գոյության համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը, քանի որ Արեգակը, իր հեռավորության պատճառով, այս մոլորակի մակերևույթը տաքացնում է շատ ավելի թույլ, քան Երկրինը։ Կարող է պատահել, որ լանդշաֆտի որոշ առանձնահատկություններ ձևավորվել են ոչ թե ջրի, այլ, ասենք, քամիների կամ այլ գործընթացների ազդեցության ներքո։ Ամեն ինչ, սակայն, մատնանշում է, որ հնագույն Մարսը, այնուամենայնիվ, ավելի ջերմ է եղել և դրա մակերևույթին կամ մակերևութի մի կողմում կարող էր գոյություն ունենալ հեղուկ ջուր։

Կան այլ վարկածներ ևս։ Մասնավորապես, որոշ գիտնականներ գտնում են, որ եթե անգամ Մարսը հնում ավելի խոնավ վայր է եղել, այն միևնույն է չափազանց ցուրտ էր հեղուկ ջրի գոյության համար։

 

5. Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա

Առաջին տիեզերական սարքը, որը վայրէջք է կատարել մարսի մակերևույթին, եղել է NASA-ի Վիկինգ-1-ը։ Դրա հիմնական առաքելությունն էր հենց այս՝ գիտության զարգացման տեսանյունից կարևորագույն հարցերից մեկի պատասխանի ստացումը։ Այն, սակայն, մինչ օրս չի ստացել սպառիչ պատասխան։  

Հարցը հուզում է Մարսով զբաղվող բոլոր գիտնականներին։ Վիկինգն այստեղ կարողացել է հայտնաբերել որոշ օրգանական մոլեկուլներ՝ մեթիլքլորիդ և դիքլորմեթան։ Ցավոք, ավելի ուշ պարզվել է, որ դրանք երկրային նմուշներ էին, որոնք խառնվել էին Երկրի վրա սարքի նախապատրաստման ընթացքում այն մաքրող հեղուկին։

Մարսի մակերևույթը միանգամայն հարմար է դրա վրա կյանքի առաջացման համար, քանի որ այստեղ առկա են անհրաժեշտ մի շարք պայմաններ. հարմար ջերմաստիճան, ռադիացիա, ավելցուկային չորություն և այլն։ Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ Երկրի վրա կյանքը գոյատևում է շատ ավելի անհարմար պայմաններում, օրինակ՝ Արկտիկայի սառույցներում, Անտարկդիդայի Չոր հովիտներում, Չիլիի բացառիկ չորային Ատակամա անապատում և այլն։

Երկրի վրա, ուր կա հեղուկ ջուր, կյանքը տարածված է, ուստի գիտնականները գտնում են, որ եթե Մարսի վրա այն ևս հայտնաբերվի, կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ դրա մերձակայքում հնարավոր է կյանքի որոշ ձևերի առկայություն։ Երբ հետազոտողներն այդ հարցին կարողանան սպառիչ պատասխան տալ, պարզ կդառնան նաև մի շարք այլ՝ դրանից բխող հարցեր. օրինակ՝ կարո՞ղ է արդյոք կյանքն առաջանալ Տիեզերքի այլ վայրերում։

 

6. Արդյո՞ք կյանքը Մարսից է բերվել Երկիր

Անտարկտիդայից հայտնաբերված որոշ երկնաքարեր (մետեորիտներ) Երկիր են հասել՝ պոկվելով Մարսի մակերևույթից, երբ վերջինս բախվել է այլ երկնային մարմինների։ Այս մետեորիտներն ունեն այնպիսի կառուցվածք, որպիսին հայտնի է նաև Երկրի վրա մանրէների կողմից ստեղծված որոշ միներալներում։ Չնայած բազմաթիվ հետազոտություններ պնդում են, որ այդ կառուցվածքը կապ չունի կյանքի հետ և առաջացել է քիմիական եղանակով, վեճերն այս հարցի շուրջ չեն դադարում։

Որոշ գիտնականներ ենթադրում են անգամ, որ կյանքը, հնարավոր է, միլիարդավոր տարիներ առաջ Երկիր է հասել հենց Մարսից, և որ այն տեղափոխել են նմանատիպ երկնաքարերը։

 

7. Կարո՞ղ են արդյոք երկրացիները բնակություն հաստատել Մարսի վրա

Մարսի վրա կյանքի գոյութան վերաբերյալ հարցին պատասխանելու համար մարդն ի վերջո կարող է թռչել դեպի այդ մոլորակը և հարցը քննել տեղում։

Դեռ 1969 թվականին NASA-ն ծրագրում էր 1981-ին մարդուն ուղարկել Մարս այնտեղ 1988 թվականին Մարսյան մշտական կայան հիմնելու համար։ Մարդու մասնակցությամբ միջմոլորակային ճանապարհորդությունը, սակայն, ո՛չ գիտական, ո՛չ էլ տեխնիկական տեսանկյուններից այնքան էլ հեշտ իրագործվող խնդիր չէր։

Դրա հիմնական բարդություններն են. կենսագործունեության համար առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարների ապահովումը (ուտելիք, ջուր, թթվածին), կյանքի համար վնասակար գործոնների մեկուսացումը (ցածր գրավիտացիա, ռադիացիա, հրդեհների հավանականությունը և այլն)։ Ամենակարևորները, սակայն, մարդու անհրաժեշտ հոգեբանական պատրաստությունն ապահովելն է. մարդը պիտի պատրաստ լինի նրան, որի տարիների ընթացքում Երկրից և որևիցե օգնությունից հեռու է լինելու։ Դժվար է պատկերացնել նաև այն, թե ինչպես պիտի կազմակերպվի վայրէջքը, օտար մոլորակի վրա կյանքը, աշխատանքը, վերադարձը Երկիր։

Այնուամենայնիվ, տիեզերագնացները վաղուց են երազում դեպի հեռավոր մոլորակներ թռիչքների մասին։ Օրինակ, կամավորները համաձայնել են գիտափորձի շրջանակներում մեկ տարի ապրել տիեզերանավում։ Վերջինս տիեզերական թռիքչի ամենաերկարատև սիմուլյացիաներից էր, որի հիմնական նպատակն էր երկրային պայմաններում փորձարկել մարսյան թռիչքի և աշխատանքի հիմնական տարրերը սկզբից մինչև վերջ իրենց հաջորդականության մեջ։

Մարս թռչել ցանկացող կամավորների թիվը բավականին մեծ է։ Հնարավոր է, որ ինչ որ ժամանակ այն իրականություն դառնա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված