Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Նաիֆ բին Աբդել Ազիզ ալ-Սաուդը մահացել է «թագավորության սահմաններից դուրս», հաղորդում է BBC-ն։
Հայտնի է, որ մայիսի վերջին Նաիֆը լքել էր երկիրը՝ արտասահմանում բժշկական հետազոտություն անցնելու համար։
Այժմ ճշտվում է, թե նա որտեղ է մահացել։ Reuters-ը նշում է Ժնևը, իսկ Associated Press-ը ՝ ԱՄՆ-ի ինչ-որ բժշկական կենտրոն։ Ճշտվում է նաև նրա տարիքը։ Հայտնի է, որ նա «80-ին մոտ է» եղել՝ մոտավորապես 77-78 տարեկան։
Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիայի թագն անցնում է եղբորից եղբորը։ Արքայազն Նաիֆը թագավոր Աբդուլ իբն Աբդել Ազիզի եղբայրն էր։ Այժմ, ենթադրվում է, որ թագաժառանգ կընտրվի թագավորի մյուս եղբայր Սալմանը, ով ներկայումս գլխավորում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ