Բռնությունների պատճառով ՄԱԿ–ը դադարեցնում է դիտորդական աշխատանքը Սիրիայում
Մերձավոր Արևելք
Սիրիայում ՄԱԿ–ի դիտորդական առաքելության ղեկավար՝ գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել է դիտորդական աշխատանքը դադարեցնելու մասին՝ կապված երկրում տիրող լայնածավալ բռնությունների հետ, հաղորդում է BBC–ն։
Գեներալի հայտարարությունում նշված է, որ դիտորդները ամեն դեպքում ցանկանում են օգնել Սիրիայի ժողովրդին, թեև լայնածավալ բռնությունները թույլ չեն տալիս նրանց ազատ տեղաշարժվել երկրում։
Նախօրեին գեներալ Մուդը հայտարարել էր, որ Սիրիայում՝ հակամարտության երկու կողմերը ակտիվացրել են ռազմական գործողությունները և խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ կամք չեն դրսևորում։ Վերջինս կոչ է արել Սիրիայի իշխանությանը և ապստամբներին՝ հավատարիմ մնալ Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի «խաղաղության ծրագրին»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)