Բիրմայի ընդդիմության առաջնորդն արժանացել է Նոբելյան մրցանակին
Աշխարհ
Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժին Օսլոյում արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ քաղաքական հալածանքների ենթարկվելու և Բիրմայում ժողովրդավարություն հաստատելու համար մղած պայքարի պատճառով 1991-ին ազատազրկման դատապարտվելու համար, հաղորդում է BBC–ն։
Վերջին 22 տարիների ընթացքում առաջին անգամ արտասահմանյան պաշտոնական այցեր ունեցած Աուն Սան Սու Չժին, Նոբելյան մրցանակը ստանալիս, ասել է, որ «ժողովրդավարությունն անհրաժեշտ է մարդկանց իրավունքները երաշխավորելու համար»։
Վերջինս նշել է, որ տնային կալանքի տարիներին երբեք չի պատկերացրել նման մրցանակի արժանանալու հնարավորության մասին, քանի որ այդ ժամանակ իրեն չի համարել իրական աշխարհի մի մասնիկը։ «Ստանալով այս մրցանակը՝ իրական աշխարհի մասնիկ լինելու զգացողությունը վերականգնվեց, և այժմ կարող եմ ասել, որ Բիրման աշխարհի մի մասն է», – ասել է Աուն Սան Սու Չժինը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ