«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում 

Տիգրան Սարգսյան. Այսօր մեզ համար առաջնահերթություն է երեք սահմանակետերի արդիականացումը

Տնտեսություն

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել են հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Այնուհետև տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որի սղագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի. Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս արձանագրության վրա: Փորձագետները թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կողմից բավականին լավ աշխատեցին: Արձանագրության մեջ արծարծվում են սոցիալական, տնտեսական և այլ բնույթի 19 հարցեր:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան. Ես առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելության և ստեղծված հիասքանչ աշխատանքային պայմանների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև աշխատանքային խմբերի մասնակիցներին, որոնք մեծածավալ աշխատանք կատարեցին: Այդ աշխատանքի արդյունքներն արձանագրվեցին այսօր մեր ստորագրություններով: Տասնյակ հարցեր քննարկվեցին, որոնք մեր համոզմունքով նպաստելու են հայ-վրացական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հարցս ուղղում եմ Վրաստանի վարչապետին: Ինչ եք մտածում Երևան-Բաթումի չվերթների հաճախականացման և դրանց սակագների նվազեցման մասին: Եվ երկրորդ հարցս, կոնկրետ ինչ ծրագրեր կան հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի. Երևան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, և համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են այս կամ այն չվերթը շահավետ է, թե ոչ: Ըստ իս՝ պետք է, որ շատ շահավետ լինի: Կոչ եմ անում և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ, իսկապես, շատ մեծ է դրանց պահանջարկը:

Երկրորդ հարցի վերաբերյալ. հիմնականում ծրագիրը հետևյալն է՝ հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է շուտ:

Հարց- գործընկերս արդեն նշեց ավիաչվերթների վերաբերյալ, սակայն հայտնի է, որ հայ զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան են գալիս մեքենաներով: Հայտնի է, որ կա ծրագիր Երևան-Բաթում ճանապարհի կառուցման վերաբերյալ, որով կկրճատվի ժամանակի ծախսը: Ինչ փուլում են աշխատանքները, և երբ դրանք կավարտվեն:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան- Երկու շաբաթվա ընթացքում մենք պետք է ամփոփենք Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: Այդ ծրագիրն իրականացնում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ: Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթևեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը: Մեր վրացի գործընկերները ևս նմանատիպ ծրագրեր իրականացնում են Ասիական զարգացման բանկի հետ:

Այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն Բաթումի ավելի որակյալ ճանապարհներով: Դա մի կողմից էապես կկրճատի ժամանակը, ճանապարհը կլինի հարմարավետ, և, բնականաբար, կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի:

-Հարցս ուղղում եմ երկու վարչապետերին: Ստորագրված արձանագրության մեջ որոնք են ձեր հիմանական առաջնահերթությունները:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան. Մեզ համար առաջնահերթություն է այսօր երեք սահմանակետերի արդիականացումը: Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ մենք սկսելու ենք շինարարությունը 2012 թվականին և երեք անցակետերը համապատասխանեցնելու ենք լավագույն միջազգային չափանիշներին, և ինչպես Վրաստանի վարչապետը նշեց, մենք ցանկանում ենք, որպեսզի մաքսազերծման նոր մեթոդաբանություն ներդրվի՝ մեր մաքսային կետերը դիտարկենք որպես միասնական, ինչը հարմարավետ է դարձնում մեր քաղաքացիների և բիզնեսի համար հատել հայ-վրացական սահմանը:

Երկրորդ առաջնահերթությունը համատեղ զբոսաշրջային երթուղիների մշակումն է՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո, ինչն արձանագրվել է նաև այսօր: Դա առաջին հերթին վերաբերում է եվրոպական զբոսաշրջությանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախապատվություն են տալիս մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրներ այցելելուն: Դա նշանակում է, որ մենք պետք է համատեղ զբոսաշրջային երթուղիներ մշակենք:

Մեր երրորդ առաջնահերությունը համատեղ ենթակառուցվածքներն են, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, և դրանք նույնպես համատեղ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերություններ են մեզ համար:

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի. Ես կընդգծեի երկու կարևոր նախագիծ, որոնք իրականացվում են Հայաստանի և Վրաստանի միջև: Նախ՝ միասնական անցակետերը, ինչը կարևոր է առևտրի համար, եթե հատկապես հաշվի առնենք, որ այս տարի անցյալ տարվա համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Անցակատերի արդիականացումը կարևոր է նաև զբոսաշրջիկների համար, որպեսզի հեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան և հակառակը:

Երկրորդ կարևոր հարցը էներգետիկան է: Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով
Ամենադիտված