Բաղդադում տեղի ունեցած պայթյուններից զոհվածների թիվը գերազանցել է 30-ը
Աշխարհ
Այսօր Բաղդադում տեղի ունեցած 2 պայթյուններից զոհվածների թիվը հասել է 32-ի, ևս 70-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի մասին։
Առաջին ահաբեկչությունը տեղի է ունեցել Շուլայի (Shula) շրջանում՝ ավտոբուսային կանգառի մոտակայքում, որտեղ տասնյակ շիա-ճգնավորներ սպասելիս են եղել իրենց սրբավայրերից մեկը մեկնող ավտոբուսին։ Այս պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ։
Դրանից կարճ ժամանակ անց ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել (Sanaa) Սանա հրապարակում, որին զոհ է գնացել 18 մարդ։ Զոհվածների մեծ մասը, ինչպես և առաջին դեպքում, շիա մուսուլմաններ են եղել։ Երկու դեպքում էլ ահաբեկչություններն իրականացվել են ականապատված մեքենաներ պայթեցնելու միջոցով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ