Բանգլադեշում 300 գործարանների աշխատակիցներ գործադուլ են հայտարարել
Աշխարհ
Այսօր՝ հունիսի 16-ին, Բանգլադեշում 300 կարի գործարաններ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները՝ աշխատակիցների գործադուլի պատճառով, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում՝ հայտնում է Ռոյթերը։
Բողոքի ակցիաները, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են ոստիկանության հետ բախումների և անկարգությունների, մի քանի օր է՝ շարունակվում են, այն բանից հետո, երբ գործարանատերերի և աշխատողների միջև բանակցությունները հայտնվել են փակուղում։
«Մենք փորձել ենք բոլոր հարցերը կարգավորել խաղաղ՝ բանավեճերի ճանապարհով, սակայն մեր ջանքերն արդյունավետ չէին»,- հայտարարել է Արտահանողների և տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների միության նախագահ Մոհամմադ Շաֆիլ Իսլամը (Mohammad Shafiul Islam)։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ