Սոմալիում մահապարտի իրականացրած պայթյունից 2 զինվորական է զոհվել
Աշխարհ
Սոմալիական Աֆգոյե քաղաքում մահապարտ-ահաբեկիչը, վարելով ականապատ ավտոմեքենա, բախվել է կառավարական ռազմաբազայի դարպասներին, որի հետևանքով առաջացած պայթյունից զոհվել է առնվազն 2 մարդ։
Պայթյունի հետևանքով զոհվածները եղել են սոմալիական բանակի զինծառայողներ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորումը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակումն իրականացրել է իրենց գրոհայիններից մեկը։
Հիշեցնենք, որ Սոմալիի և Աֆրիկյան միության կառավարական զորքերն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Աֆգոյե քաղաքն անցած ամսվա վերջին։ Նշենք նաև, որ քաղաքը գտնվում է մայրաքաղաք Մոգադիշոյից 30 կմ հեռավորության վրա՝ այն երկրի հարավային շրջաններին կապող ճանապարհին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ