Գեորգի Վանյանի կազմակերպած ֆիլմերի փառատոնը՝ ադրբեջանաբնակ գյուղում
Հասարակություն
Հունիսի 16-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացան «Հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտումներ, իրակա՞ն է արդյոք հասարակական միջամտությունը» թեմայով հասարակական լսումներ: Թեքալին գտնվում է հարավկովկասյան երեք հանրապետությունների սահմանագծին:
Հասարակական լսումները կազմակերպել էին Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը (Հայաստան), «Թեքալի» ասոցիացիան (Վրաստան) եւ Համայնքների զարգացման եւ տարածաշրջանային կոորպորացիայի կենտրոնը (Ադրբեջան): Ներկա էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Թեմայի վերաբերյալ ելույթ ունեցան Հայաստանից եւ Ադրբեջանից 3-ական փորձագետներ, հասարակական լսումների մասնակիցները նրանց հարցեր ուղղեցին: Քվեարկության արդյունքում 58 հոգի կողմ արտահայտվեց հրադադարի ռեժիմի պահպանման գործում հասարակական վերահսկողությանը, 6 հոգի՝ դեմ:
Խաղաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն առաջարկեց ստեղծել սահմանագծում մարդու իրավունքների պաշտպանության արագ արձագանքման եւ վերահսկման խումբ, որի մեջ կընգրկվեն հակամարտության մեջ ներքաշված քաղաքացիներ Հարավային Կովկասի 3 երկրներից:
Գեորգի Վանյանը հայտարարեց, որ օգոստոսի 28-ից, 5 օր շարունակ Թեքալի գյուղում կկայանա հարավկովկասյան ֆիլմերի առաջին փառատոնը: Փառատոնի համանախագահները կլինեն Թեքալիում հասարակական լսումները կազմակերպած վերոհիշյալ երեք ՀԿ-ների ղեկավարները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ, Aravot.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը