Խռովության փորձ թուրքական բանտում. կա 13 զոհ
Թուրքիա
Առնվազն 13 դատապարտյալ է զոհվել թուրքական Շանլիուրֆա քաղաքի բանտում խռովություն կազմակերպելու փորձի հետևանքով։ Այս մասին հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ երեկոյան, երբ դատապարտյալները հրդեհել են բանտախցում եղած անկողնային սպիտակեղենը։ Տվյալ խցում գտնվող 18 մարդուց առնվազն 13-ը ծխախեղդ են եղել։ Եվս 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տվյալներով՝ խռովության պատճառը կենսապայմանների հետ կապված դատապարտյալների դժգոհությունն է եղել։
Հրդեհի հետևանքով մյուս բանտախցերը և դրանցում գտնվող դատապարտյալները չեն տուժել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)