Լիբիան պատրաստ է ուժ կիրառել երկրի արևմուտքում ծագած հակամարտությունը հարթելու համար
Աշխարհ
Լիբիայի անցումային կառավարությունը հանձնարարել է երկրի զինված ուժերին անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել, որպեսզի դադարեցնեն երկրի արևմուտքում ծագած միջցեղային ընդհարումները։
Լիբիայի կառավարությունը Զինտան քաղաքի մոտակա շրջաններն ու մի շարք այլ բնակավայրեր հայտարարել է ռազմական գոտի։ Նշենք նաև, որ ընդհարումների հետևանքով արդեն իսկ զոհվել է առնվազն 13 մարդ։
Տրիպոլիում BBC–ի թղթակցի փոխանցմամբ՝ հակամարտության պատճառները ծագել են դեռևս Մուամար Քադդաֆիի կառավարման շրջանում, երբ ցեղերից մեկը ստանում էր այն հողատարածքը, որը խլվում էր մյուսից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ