Նախնական տեղեկություններով՝ Ալյասկայում 4 ճապոնացի լեռնագնացներ են զոհվել
ԱՄՆ
Նախնական տեղեկություններով՝ 4 ճապոնացի լեռնագնացներ են զոհվել ձնահյուսի հետևանքով, որոնք փորձել են բարձրանալ Ալյասկայում գտնվող Մակ–Կինլի լեռը։ Այս մասին հայտնում է Ասոշիեյթիդ պրես գործակալությունը։
Հինգշաբթի օրը սկսված արշավին մասնակցել է 5 մարդ։ Նրանցից մեկին հաջողվել է փրկվել, քանի որ նա հրաշքով ընկել է ճեղքվածքի մեջ, որից էլ որոշ ժամանակ անց նրան հաջողվել է դուրս գալ։
Այս պահի դրությամբ իրականացվում են մյուս 4 լեռնագնացների մարմինների որոնողական աշխատանքները, որոնց փրկարար ծառայության աշխատակիցները մահացած են համարում։ Որոնողական աշխատանքներին խոչընդոտում է ձնաբուքը։
Գործակալության փոխանցմամբ՝ ենթադրյալ մահացած լեռնագնացները եղել են 50-ից 64 տարեկան։ Միակ փրկվածը 69 տարեկան է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)