Իրանը մասշտաբային զորավարժություններ է անցկացնում
Իրան
Իրանը չորսօրյա զորավարժություններ է սկսել, որի նպատակն է ավելի արդյունավետ պաշտպանել միջուկային օբյեկտները` միջազգային ուժերի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են երկրի արևելյան մասերում, որին մասնակցում են Իրանի հեղափոխական գվարդիան և կանոնավոր բանակի ստորաբաժանումները։ Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր մի բանաձեւ, որտեղ խորը մտահոգություն էր հայտնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Սակայն բանաձևում չի նշվում Իրանի դեմ որևէ կտրուկ միջոցառումներ ձեռնարկելու մասին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ