Իսրայելցին երկու պաղեստինցու է սպանել Հորդանանի արևմտյան ափին
Աշխարհ
Երկու պաղեստինցի զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավերվել է Հորդանանի արևմտյան ափին գտնվող նորաբնակ հրեական թաղամասում տեղի ունեցած կրակոցների պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը։
Ըստ ինքնավարության անվտանգության ուժերի, իսրայելցին Հեբրոն քաղաքի մոտակայքում կրակ է բացել մի խումբ արաբների ուղղությամբ։ Երկու մարդ տեղում մահացել է, իսկ մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Հանցագործի ինքնությունը դեռ չի պարզվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ